Էս արդեն բեսպրիդելա. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանի արարքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել, վերջացրե՛ք ձեր ապօրինի գործողությունները: Եթե նման բան եք նախատեսում, պետք է նախապես թույլտվություն վերցնել կամ վարման կարգով հանդես գալ»: Այսօր ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի քննարկման ժամանակ այսպիաի հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և դիմեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Նրան թռուցիկներ էին հանձնել խորհրդարանի շենքի Դեմիրճյան մուտքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներն ու Պարույր Հայրիկյանը, ովքեր պահանջում են դեմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Զարուհի Փոստանջյանն ուշադրություն չդարձրեց Գալուստ Սահակյանի զգուշացմանը, ինչը զայրացրեց վերջինիս: «Էս արդեն բեսպրիդել ա էլի, ուրախացե՛ք»,- նշեց Գ. Սահակյանը:




Լրահոս