«Իսլամական պետության» ղեկավարի կնոջն ու որդուն ձերբակալել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով լիբանանյան զինուժին, այդ երկրի զինվորականները Սիրիայի սահմանին ձերբակալել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքար ալ-Բաղդադիի կնոջն ու որդիներից մեկին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այս տարվա ամռանը «խալիֆաթ» էր հայտարարել Սիրիայի և Իրաքի գրավյալ տարածքներում: ԻՊ-ն առավել մեծ հզորություն է ձեռք բերել Սիրիայի տարածքում գործողությունների ծավալման ընթացքում, որտեղ պայքարել է կառավարական ուժերի դեմ:




Լրահոս