ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում որոշվել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի խմբակցության սենյակը: ԱԺ ՀԱԿ խմբակցությունը տեղակայված է լինելու առաջին հարկում՝ շենքի աջ թեւում: Երեկ արդեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ԱԺ-ում ծանոթացել են իրենց աշխատասենյակներին, պայմաններին: Ինչ վերաբերում է ԱԺ մյուս խմբակցություններին, որոնք ներկայացված էին նաեւ նախորդ ԱԺ-ում, ապա նրանք մնալու են իրենց սենյակներում: Դեռեւս հայտնի չեն ԱԺ նորընտիր պատգամավորների աշխատասենյակները: Այս հարցում ակտիվ քննարկումներ են ընթանում: Երեկ աժիոտաժ էր միայն ՀՅԴ խմբակցությունում: Նախ դաշնակցականները «մի փոքր» նիստ արեցին՝ որոշելու, թե ով որ հանձնաժողովում պետք է ներկայացված լինի, որից հետո խմբակցության նախկին ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղափոխում էր իր իրերը՝ աշխատասենյակը հանձնելով Արմեն Ռուստամյանին:




Լրահոս