
Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դուրս է գրվել 27 ազատազրկված, որոնցից 6-ը հացադուլ են հայտարարել: Հավանական հացադուլի պատճառը, մեր տեղեկությունների համաձայն, այն է, որ դուրս գրված ազատազրկվածները բողոքում են, թե իրենք լիովին չեն բուժվել, ինչը ԴՀ-ն հաշվի չի առել:
Armlur.am-ին Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ իրականում դուրս գրվածների թիվը 18 է, 2-ը տեղափոխվել են հիվանդանոցի այլ բաժանմունքներ: Հացադուլի մասին տեղեկությունը մեր զրուցակիցը հերքեց: