
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Գոհար Պողոսյանը վերադարձել է խորհրդարան. երեկ նա նշանակվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ: Պողոսյանին շնորհավորելիս կեսկատակ մեջբերում էին Հովիկ Աբրահամյանի խոսքերը. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահ եղած ժամանակ Պողոսյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից՝ հիվանդության պատճառով 2 օր աշխատանքի չներկայանալու համար: