Այսօր Ազգային ժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Ազգային ժողովի մուտքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեմ:
ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքից բոլոր դուրս եկող պատգամավորներին բողոքավորները ներկայացնում էին իրենց դիրքորոշումն ու կոչ անում քվեարկել ԵՏՄ դեմ:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն իրենց հայտարարել է, որ դեմ է քվեարկելու օրինագծին:
Այդ պահին շենքից դուրս եկավ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով նշեց, որ կողմ է քվեարկելու, ինչին ի պատասխան՝ ակցիա իրականացողները բղավեցին «Ամո՛թ, ամո՛թ»: