Ավստրիայում գտնվող «Բաշնեֆտի» նախկին գլխավոր տնօրեն Ուրալ Ռահիմովը հեռակա կարգով ցուցմունք է տվել. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես նշել է գործակալության անանուն աղբյուրը, Ռահիմովը ցուցմունքները փոխանցել է իր փաստաբանի միջոցով: Նրա խոսքով՝ «Բաշնեֆտ»-ի նախկին տնօրենը, ի թիվս այլոց, պատմել է, թե ինչպես են ծախսվել «զեղչերից» ստացված գումարները:
Չբացահայտելով Ռահիմովի ցուցմունքնրի մանրամասները՝ աղբյուրը նշել է, որ, ըստ դրանց, 500 մլն դոլար ծախսվել է օրինական ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող նպատակներով: