«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ շաբաթ օրը հրդեհ է բռնկվել Շենգավիթ համայնքի վարչական շենքում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ լարերի միացման հետեւանքով հրդեհվել է թաղապետարանի համակարգչային սենյակը: Բարեբախտաբար, թաղապետարանի աշխատակիցները հասցրել են զանգահարել հրշեջ ծառայությանը եւ տեղյակ պահել կատարվածի մասին: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կամպյուտրի լարերն են վառվել, սենյակը չի վառվել: Լարերը շիկացել են, ու տարածքը դարձել է ծխապատ: Ամբողջ տարածքը մուր էր»: Տեղեկացանք նաեւ, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. «Հետո հետախուզել ու տեսել են՝ կամպյուտերների սենյակն է, արդեն իրենց ուժերով հանգցրել են»: Տեղեկացնենք, որ թաղապետարանի վերեւի հարկում է գտնվում Շենգավիթ վարչական շրջանի ազգային անվտանգության ծառայությունը:
ՀՐԴԵՀ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ