
Ամերիկյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը գաղտնի ամուսնացել է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակի հետ: Այս տարվա սեպտեմբերին կինոաստղը նրանից աղջիկ է ունեցել: Լրատվամիջոցները սպասում էին, որ նրանք կամուսնանան 2014թ.-ի օգոստոսին, սակայն այդ կանխատեսումները չիրականացան: Ինչպես տեղեկացնում է Yahoo! News-ը, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերին: Զույգն ամուսնացել է ամերիկյան Ֆիլիպսբուրգ քաղաքում:
Հարսանիքը նշվել է ընկերների և մտերիմների նեղ շրջանակում: Իրենց հարաբերությունների մասին դերասանուհին և իր ընտյալը գերադասում են չբարձրաձայնել: Չնայած այն բանին, որ հղիության ժամանակ Սկարլետ Յոհանսոնն ապրել է Ֆրանսիայում, նա իր դստերը՝ Ռոուզին, ծննդաբերել է Ամերիկայում:
Ընտանիքը պատրաստվում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Հարսանիքից առաջ դերասանուհին ահռելի առանձնատուն է գնել Կալիֆորնիայում, որի համար վճարել է գրեթե 3 մլն դոլար: