Թանկացող ապրանքների ցանկը կարող եմ թվարկել, բայց կտևի 1 ժամ. Սուրեն Կարայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը: Քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ-ն կարող է ոչ ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական պայմանագիր կնքել:

«ԵՏՄ կառուցվածքը ենթադրում է, որ անդամ պետությունները պետք է միասնական ու համատեղ իրականացնեն առևտրային քաղաքականությունը: Սակայն եթե անհրաժեշտություն կլինի կամ նպատակահարմար լինի առանձին ևս պայմանագրեր կնքել, ապա դրա մեխանիզմները կան, ու ՀՀ-ն կարող է այդ խնդիրները բարձրացնել ԵՏՄ-ի առջև»,- ի պատասխան՝ նշեց Սուրեն Կարայանը:

Պատգամավորին նաև հետաքրքիր էր, թե որ ապրանքներն են, ի վերջո, թանկանալու, որոնք՝ ոչ: «Որ ապրանքները կթանկանան, այդ ապրանքների ցանկը կարող եմ թվարկել, բայց կտևի 1 ժամ կամ 40 րոպե»,- ասաց Կարայանը:

Կարայանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքների մաքսային դրույքաչափերը չեն թանկանալու:




Լրահոս