Նախօրեին Լոնդոնում կայացել է «Հոբբիտ» եռերգության եզրափակիչ ֆիլմի պրեմիերան, որը կոչվում է «Հինգ բանակների ճակատամարտ»: Այս ժապավենը եզրափակում է միջերկրական՝ 6 ֆիլմից բաղկացած պատմությունը: Ռուսաստանում կինոնկարն էկրաններ դուրս կգա դեկտեմբերի 11-ին՝ ԱՄՆ-ից 1 շաբաթ առաջ:
«Հոբբիտ. հինգ բանակների ճակատամարտ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբեր ամսվա առաջին օրը՝ լոնդոնյան Odeon Leicester Square կինոթատրոնում: Միջոցառմանը ներկա են եղել Էվանջելին Լիլին, Փիթեր Ջեքսոնը, Բենեդիկտ Քամբերբետչը, Յեն Մկ’Քեռլենը, Օրլանդո Բլումը, Էնդի Սերքիսը, Մարտին Ֆրիմանը, Ստիվեն Ֆրայը, Էյդան Թյորները, Ռիչարդ Արմիթեջը, Լյուկ Էվանսը, Լի Փեյսը և Բիլլի Բոյդը:
Ինչպես խոստացել է ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը, «Հոբբիտի» եզրափակիչ մասը հանդիսատեսին ապշեցնելու է իր մասշտաբներով: Ֆիլմի գլխավոր ճակատամարտը կտևի 45 րոպե: Չնայած դրան՝ կինոնկարի ընդհանուր տևողությունը նախորդ ֆիլմերից ավելի կարճ է և կազմում է ընդամենը 144 րոպե: Վերջին ճակատամարտում կբախվեն մարդիկ, օրկերը, թզուկներն ու էլֆերը. տեղեկացնում է filmpro.ru-ն: