Պուտինյան ավանտյուրային Ադրբեջանն էլ է միանալու. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը: Քննարկման ժամանակ իր հարցերով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Պատկերանցնենք, որ այս ավանտյուրան, ի վերջո, կյանքի է կոչվում, այս պուտինիզմի մոլուցքն իրականություն է դառնում: Ադրբեջանն էլ է անդամակցելու ԵՏՄ-ին: Իբրև թե Հայաստանին մեծ օգուտներ է սպասվում: Կասե՞ք ձեր կառավարությունն ի՞նչ դիրքորոշում է հայտնելու այս դեպքում: Տվյալ պարագայում ո՞րն է լինելու Հայաստանի շահը:

Ադրբեջանի տնտեսությունն էլ բավականին առաջադեմ վիճակում է: Մենք ի՞նչ ենք անելու, տանելու ենք մեր ապրանքներն այդ շուկայում վաճառե՞նք»:

Սրան ի պատասխան՝ Սուրեն Կարայանը նշեց, որ Ադրբեջանը դեռևս չի անդամակցում ԵՏՄ-ին, ուստի՝ վաղ է այդ մասին խոսելը: «Մենք էլ մեկ գիշերվա մեջ իմացանք, որ ԵՏՄ-ին ենք անդամակցելու: Ալիևն էլ մեկ օրում կորոշի և կհայտարարի այդ մասին»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: Վերջինս իր անհանգստությունը հայտնեց՝ կապված լեզվի խնդրի հետ. «Ի՞նչ լեզվով պետք է տեղի ունենա գրարգրությունը: Քանի՞ օտարերկրյա ներկայացուցիչ է լինելու այս հանձնաժողովում»: «Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ պայմանագրում նշված է` բոլոր փաստաթղթերը թարգմանվելու են ԵՏՄ բոլոր անդամ երկրների ազգային լեզուներով»,- արձագանքեց Սուրեն Կարայանը:

 




Լրահոս