
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը. տեղեկացնում է gazeta.ru-ն:
2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված պայմանագիրն առաջարկվում է վավերացնել այս տարվա մայիսի 29-ին:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու նպատակն է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների վերացումը, տնտեսության գլխավոր ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը: