Ինքնասպան է եղել Հ2 հեռուստաընկերության նախկին աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնասպանության ևս մեկ դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երեկ՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 36-ամյա Արթուրն իր բնակարան տանող աստիճանահարթակի բազրիքից կախվելու միջոցով վերջ է տվել կյանքին:

Armlur.am-ի հետ զրույցում Արթուրի հարևանները կարծիք հայտնեցին, որ միգուցե ինքնասպան եղածն այդ քայլին է գնացել հոգեմետ դեղեր օգտագործելու և դրանց ազդեցության տակ գտնվելու հետևանքով: «Նա երկար ժամանակ դեպրեսիայի մեջ է եղել, կորուստներ է տեսել: Բացարձակապես ալկոհոլ չի օգտագործել, հարբած վիճակում չի եղել: Համեստ տղա էր, երբեք որևէ մեկին չի վիրավորել կամ նեղացրել: Դժվար կյանքով է ապրել, սոցիալական վատ պայմաններում»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուրի դրկիցը, ով ներկայացավ որպես նրա մանկության ընկեր: Վերջինիս փոխանցմամբ՝ Արթուրը երկար ժամանակ ծննդավայր Չանախչի (Զանգակատուն) գյուղում է եղել, որտեղ էլ պետք է անցկացվի հուղարկավորությունը:

Ինքնասպան եղած երիտասարդն ամուսնալուծված էր, ուներ մեկ անչափահաս աղջիկ երեխա, ով մոր հետ Վայք քաղաքում է ապրում:

Մեր զրուցակցի խոսքով՝ Արթուրը նախկինում աշխատել է Հայկական երկրորդ հեռուստաալիքում՝ որպես տեխնիկական աշխատակից՝ տեխնիկ:

Պատճառները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս