ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Մուրադ Գուլոյանը, Մուշեղ Պետոյանը, Հրանտ Դավթյանը և մի քանի այլ ԲՀԿ-ական պատգամավորներ ծանոթ չեն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարություններին: Այս մասին նրանք նշեցին Armlur.am-ի հետ զրույցում: Ինչպես հայտնի է, ԱԻՄ առաջնորդը նշել է, թե այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին, կարող են այդ օրն ամրագրել, որ իրենք «իշի քուռակ» են:
«Տեղյակ չենք, տեղեկացնելու կարիք չկա, ես կտեղեկանամ: Պարույր Հայրիկյանը մեզ համար «ավտարիտետ» չի: Մեզ համար ավտարիտետ է այն մարդը, ով լուրջ, կարգին բաներ է ասում, ոչ թե նման հիմարություններ», – նշեց Մուրադ Գուլոյանը:
Մանրամասները՝ armlur.am-ի տեսանյութում
Կարդացեք նաև՝ «Եթե Հայրիկյանը իմ մոտ տենց բան ասի, կթքեմ երեսին. Առաքել Մովսիսյան»: