
YouTube-ի նոր աստղ է դարձել Մանչկին անունով շունը: Կենդանին գրավել է ինտերնետ-օգտատերերի սիրտն այն բանից հետո, երբ արջուկի մորթին հագած նա կանգնել է շարժական վազքուղու վրա:
Այն, որ տեսանյութի գործող անձը շունն է, այլ ոչ թե խաղալիք արջը, պարզ է դառնում միայն խաղացող պոչիկի և ետնաթաթերի շնորհիվ: