Այս տարի նորացվել է Beeline-ի՝ թվով 13 գրասենյակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 դեկտեմբերի, 2014 թ., Երևան. Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Beeline-ը վերաբացեց վաճառքի և սպասարկման վերանորոգված գրասենյակ: Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակը 2014 թ. ընթացքում նորացված Beeline-ի թվով 13-րդ վաճառքի և սպասարկման կենտրոնն է:

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին Գյումրիի բնակիչները: Հյուրերի համար կազմակերպվել էր ժամանցային ծրագիր` ակցիաներով, մրցանակների խաղարկությունով, նվերներով և երեխաների հյուրասիրությամբ:
«Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք որքան հնարավոր է մոտ լինել մեր բաժանորդներին և գրասենյակներում նրանց համար ապահովել առավելագույն հարմարավետություն: Իսկ առօրյա աշխատանքային ջանքերը խթանում են, որպեսզի Beeline-ի ծառայություններից օգտվելը և գրասենյակներում որակյալ սպասարկում ստանալը լինի էլ ավելի պարզ, հարմար և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Շիրակի մարզում գործում է Beeline վաճառքի և սպասարկման 8 գրասենյակ: Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է Beeline-ի 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երևանում: 2014 թ. Երևանում բացվել է Beeline-ի 2 նոր գրասենյակ` Yerevan Mall առևտրի կենտրոնում և Երևանի երկաթգծի կայարանի մոտակայքում: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է Beeline-ի 363 վաճառքի դիլերական կետ, որոնցից 54-ը` Շիրակի մարզում։

beeline

beeline3

belline2




Լրահոս