Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը ծանոթ չէ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի աղմկալի հայտարարություններին: Այս մասին ՕԵԿ-ական պատգամավորը նշեց Armlur.am-ի հետ զրույցում և ներկայացրեց միության դրական կողմերը:
Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդը հայտարարել էր, որ այն մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին, կարող են այդ օրն իրենց ժառանգների համար ամրագրել, որ իրենք «իշի քուռակ» են: Այս արտահայտությունը մեծամասամբ զայրացրել էր խորհրդարանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը կողմ պատգամավորին:
«Ես չեմ լսել, որ այդպիսի բան է ասվել, բայց ցանկացած դեպքում քաղաքականությունը կոռեկտ արտահայտություններ է պահանջում: Ես երբեք ինձ ոչ մեկի հասցեին նման բան թույլ չեմ տալիս ասել: Ես ուղղակի չեմ լսել նրա ասածը, դրա համար անմիջականորեն չեմ պատասխանում», – նշեց նա:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Կարդացեք նաև՝ Եթե Հայրիկյանն իմ մոտ տենց բան ասի, կթքեմ երեսին. Առաքել Մովսիսյան (տեսանյութ)
Պարույր Հայրիկյանը մեզ համար «ավտարիտետ» չի