Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկելու ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը` հայտարարելով, որ ԵՏՄ-ն է Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը:
Անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե ԵՏՄ-ին կողմ քվեարկող բոլոր պատգամավորները կարող են այդ օրն իրենց ժառանգների համար հայտարարել, որ իրենք «իշի քուռակ» են, նա նշեց.
«Դա միայն Պարույր Հայրիկյանի կարծիքն է: ԵՏՄ-ին անդամակցելով մենք առաջին հերթին անվտանգության խնդիր ենք լուծում, միջազգային շուկա ենք մտնում: Ես չեմ կարող ասել, թե Պարույր Հայրիկյանն ինչ քաղաքականություն է ընտրել և ինչ է մտածում»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում