Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են. Վարդան Այվազյանը` Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի վավերացման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարակից զեկուցող ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց` որն է լինելու իրենց քայլը, եթե Ադրբեջանը ևս անդամակցի ԵՏՄ-ին:

Վարդան Այվազյանն ասաց, որ կփորձի հարցերին բավարար պատասխաններ տալ, թեև «Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են» ու «Հեսա Ադրբեջանի հարցին էլ պատասխան կտամ, համբերի» ասելով՝ այդպես էլ այդ հարցի պատասխանը չհնչեցրեց: Նա նշեց, որ ներկայիս ինտեգրացիոն գործընթացները ուղիղ համեմատականով են ազդելու Հայաստանի վրա, քանի որ «Հայաստանը կախված է արտաքին տրանսֆերտներից, որոնց մեծ մասը գալիս է «ձեր չսիրած» ՌԴ-ից»: Վարդան Այվազյանի պարզաբանումները, թե թանկացումներ չեն լինելու, բոլորովին չբավարարեցին Զարուհի Փոստանջյանին: Վերջինս վրդովված նշեց, որ Վարդան Այվազյանի հիմնավորումները համոզիչ չեն: Վարդան Այվազյանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ՝ իմ բառերը մի´ ձևափոխեք, ես ձեզ ասում եմ` չի թանկանալու»:




Լրահոս