
Միացյալ Նահանգները պատասխանատու են Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման համար: Նման եզրակացություն է հրապարակվել Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության տեղեկատվական գործակալության հաղորդագրությունում:
Դրա համաձայն, Պենտագոնը ֆինանսավորել է Էբոլայի վիրուսի փորձարկումները մարդկանց վրա՝ կենսաբանական զենք ստեղծելու մտադրությամբ: Այդ նպատակով ամերիկյան ռազմական գերատեսչությունը 140 մլն դոլար է տրամադրել արտասահմանյան դեղագործական ընկերություններից մեկին՝ ընտրելով Արևմտյան Աֆրիկայի երկրները որպես վիրուսի փորձարկման վայր:
Փհենյանը խիստ միջոցներ է ձեռնարկել՝ Էբոլա վիրուսի ներթափանցումը երկիր կանխելու նպատակով: Կառավարության որոշման համաձայն, խնդրահարույց երկրներից ժամանած բոլոր արտասահմանցիները ենթարկվում են երեք շաբաթյա մեկուսացման Փհենյանից 80 կմ հեռավորության վրա գտնվող հյուրանոցում, տեղեկացնում է TACC-ը: