«Փառքի արահետում» բացվել է Քրիստոֆ Վալցի աստղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հոլիվուդյան «Փառքի արահետում» նոր՝ թվով 2536-րդ աստղն է հայտնվել: Այն բաժին է ընկել կրկնակի օսկարակիր Քրիստոֆ Վալցին:

Վալցը դարձել է ավստրիական ծագում ունեցող 15-րդ հոլիվուդյան դերասանը, որն արժանացել է «Փառքի արահետի» աստղին: Դրանց թվում են նաև Առնոլդ Շվարցենեգերն ու Բիլլի Ուայդլերը:

Աստղի հիմնադրման արարողությանը ներկա են եղել Քրիստոֆ Վալցի հինավուրց ընկերները՝ Քվենտին Տարանտինոն և Սամուել Ջեքսոնը: Աստղը հիմնադրվել է Թիմ Բյորտոնի վերջին՝ «Մեծ աչքեր» ֆիլմի պրեմիերայից առաջ, որում Վալցը կատարում է գլխավոր դերը: Նրա հետ մեկտեղ ֆիլմում խաղում է Էմի Ադամսը: «Մեծ աչքեր» ֆիլմը պատմում է մի նկարչուհու մասին, որի բոլոր ստեղծագործությունները տարիներ շարունակ իր փոխարեն ներկայացնում է ամուսինը:




Լրահոս