Գեորգի Կարախանյանը կմենամարտի Բուբա Ջենկինսի հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեթևքաշային կարգում WSOF դիվիզիոնի չեմպիոն Գեորգի Կարախանյանի (23-4-1) վերադարձը Bellator կնշանավորվի առաջին դիվիզիոնի չեմպիոն Բուբա Ջենկինսի հետ մենամարտով:

Կարախանյանը վերջին մենամարտում պարտություն կրեց անպարտելի Ռիկա Գլենայից (15-2-1), մինչ այդ 9 անընդմեջ հաղթանակ գրանցելով Bellator-ում, որի վանդակներում նա մենամարտեր էր անցկացնում դեռևս 2010-11թթ.:

Հայազգի մարզիկի հաղթած 23 մենամարտից 17-ն ավարտվել են ժամանակից շուտ, ընդ որում, դրանցից 13-ում մրցակիցը հանձնվել է:

georgi karakhanyan

Գեորգի Կարախանյանը 29 տարեկան է, նրա հասակը 173 սմ է, MMA-ում հանդես գալու ժամանակահատվածը՝ 7,5 տարի:

Իսկ Բուբա Ջենկինսի պարագայում իրավիճակը հետևյալն է. նրա հաղթած 8 մարտից 6-ն ավարտվել են ժամանակից շուտ, որից 3-ը՝ նոկաուտով:

Այժմ Բուբան 26 տարեկան է, նրա հասակը 173սմ է, MMA-ում հանդես գալու ժամանակահատվածը՝ 3 տարի:

jenkins




Լրահոս