
Հայտնի ֆրանսիական դերասան Ժերար Դեպարդյեն հպարտանւմ է այն բանով, որ ռուսաստանյան քաղաքացիություն է ստացել, և համարում է, որ եվրոպացիները չեն կարող հասկանալ Ռուսաստանին:
«Ես շատ եմ սիրում Ռուսաստանը և հպարտանում եմ, որ ռուսաստանցի եմ դարձել: Ես հպարտանում եմ, որ դարձել եմ այդ ահռելի երկրի մի մասը, երկիր, որն ունի անծայրածիր հոգևոր հարստություն»,-ասել է Դեպարդյեն:
Դերասանի խոսքով՝ Ռուսաստանում ապրում են «անհավանական» մարդիկ, և Ֆրանսիայում, Իտալիայում, եվրոպական այլ երկրներում ապրողները չեն կարող նրանց հասկանալ. տեղեկացնում է «Մետրո»-ն: