ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում քայլելիս ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի ետևից գնաց Դաշնակցություն խմբակցության սենյակ:
Armlur.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչ էր անում ՀՀԿ-ական պատգամավորը ընդդիմադիրների սենյակում , նա նշեց. «Դաշնակների սենյակ էլ եմ գնում, հանրապետականի սենյակն էլ եմ գնում, շփվում եմ մարդկանց հետ»:
Նա չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին, կարող են իրենց ժառանգների համար ամրագրել, որ իրենք «իշի քուռակ» են: Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու ԵՏՄ պայմանագրին:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Կարդացեք նաև՝ Պարույր Հայրիկյանը մեզ համար «ավտարիտետ» չի. Մուրադ Գուլոյան
Եթե Հայրիկյանն իմ մոտ տենց բան ասի, կթքեմ երեսին . Առաքել Մովսիսյան