ԵՏՄ-ին միանալը նույնիսկ վտանգում է հայերենի գոյությունը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին անդամակցելու լավատեսական սցենարներն օր օրի տեղի են տալիս: Հասարակության շրջանում նույնպես ակնկալիքներն առաջվանը չեն, ու մարդիկ  խորհրդային միության նախատիպին նախկին լավատեսությամբ այլևս չեն նայում:

Հատկապես արտարժույթի շուկայում տեղի ունեցող վայրիվերումներն արդեն թանկացած ապրանքների գների վերանայման սպասելիքները մինչև վերջ սպանել են: Համենայնդեպս, Armlur.am-ի զրուցակիցների շրջանում քիչ էին լավատեսությունը պահպանած երևանցիները:

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ եթե կարողանայինք մեր շահաբաժինը ԵՏՄ-ին միանալուց հետո ստանալ, ապա միության օգուտների մասին հնարավոր կլիներ խոսել: Մինչդեռ միությանը Հայաստանի անդամակցելուց մեկ ամիս առաջ նույնիսկ մեր հասարակությունն ու պետությունն արդեն սկսել են քաղել այս քաղաքական գծի տնտեսական միավորի դառը պտուղները:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս