ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս իմացա, որ «Անիտուր» կազմակերպությունը 3-օրյա շրջագայություն է կազմակերպում Արեւմտյան Հայաստան՝ Կարս, Անի: Ուզում եմ իմանալ՝ 3 օրվա համար նախատեսված գումարը (մոտ 150 հազար դրամ) իր մեջ վիզան ներառում է, թե ոչ, եւ եթե ես Վրաստանի քաղաքացի եմ, վճարելու եմ արդյոք վիզայի գումարը:

Նունիկ Մարգարյան, 55 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 3-օրյա շրջագայության համար նախատեսված գումարից բացի, նաեւ վիզա են ձեռք բերում: Վճարի մեջ ներառվում է հանգիստ հյուրանոցում, 3-անգամյա սնունդ, էքսկուրսավար: Բացի նախատեսված ծրագրից, որոշ դեպքերում նաեւ Արարատ լեռան մոտ ենք գնում: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Վրաստանի քաղաքացիություն ունեցողները միայն նախատեսված վճարն են տալիս՝ առանց վիզայի:  

«Անիտուր» ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զբոսաշրջային սեզոնի մեկնարկը, ինչպես միշտ, նոր թափ է հաղորդում էքսկուրսիաներին դեպի Արեւմտյան Հայաստանի տեսարժան քաղաքներ: Հրաշալի է, որ դրանցում կարող են ընդգրկվել նաեւ այլ երկրների քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները:




Լրահոս