
Բելգիայի հավաքականի և գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ճանաչվել է Գերմանիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Որոշումը կայացվել է Բունդեսլիգայի կայքի կողմից:
Կայքը գրում է, որ «Վոլֆսբուրգ»-ը հաջող է հանդես եկել նոյեմբերին, իսկ Դե Բրույնեն կարևոր դերակատարում է ունեցել այդ գործում:
«23-ամյան բելգիացին խաղաց բոլորից արդյունավետ: Նա իր գոլային փոխանցումների քանակը հասցրեց 9-ի և արժանի կերպով ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստ»,- նշված է կայքում: