Գուրգեն Եղիազարյան. Ադրբեջանին մեծ տերություններն ինչ որ բան են խոստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ-Ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին armlur.am -ը զրուցեց ՍԴՀԿ անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եզիազարյանի հետ:
 -Պարոն Եղիազարյան, հատկապես Տավուշում իրավիճակը բավականին  լարված  է: Կարծիքներ  են  հնչում, որ Հայաստանը Ռուսաստանին  պետք է խնդրի ռազմական դիտորդներ կամ էլ  փոքր  զորամիավորումներ տեղադրել Տավուշի մարզի սահմանային  հատվածում: Ինչ եք կարծում դա կթուլացնի լարվածությունը:
– Առնվազն երեխայի տրամաբանություն և խոսակցություն: Այսօր Հայաստանը ¨ Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրներ  են  և ասել, որ Ռուսաստանը երկու ԱՊՀ երկրների միջ¨ կտեղադրի  զորք, ուղղակի բացառված  է: Այդպիսի խոսակցությունները ստվեր են գցում մեր զինված ուժերի վրա: Ես կարող եմ քննադատել մեր Պաշտպանության նախարարությանը, ասել որ  հանիրավի այս խաղաղ պայմաններում երեխա չպետք է մահանա, այլ խոսակցություն է, բայց ինչ վերաբերում  է մեր զինված ուժերին, հավատացած եղեք, որ ցանկացած պահի  կարող ենք հակահարված տալ հակառակորդին և ռուսական  զորքերի կարիքն այդ հատվածում չունենք: Եթե անգամ մենք ռուսներին խնդրենք օգնեն, դա ԱՊՀ-ի պայմաններում  հնարավոր չէ  և  դրա  իմաստ էլ,  կրկնում  եմ,  չկա:
-Որքանով է կապված  ԱՄՆ պետքարտուղար  Հիլարի Քլինթոնի այցը ստեղծված իրավիճակի հետ:
-Կրակոցները բնավ չեմ  կապում  Հիլարի  Քլինթոնի այցի հետ: Հետագա գործընթացներն եմ  կապում, այսինքն այս ամենը զարգացում կապրի: Այլ հարց է, թե  ինչու է այս  սրացումներին գնում Ադրբեջանը: Մարդիկ խնդիր են լուծում: Եվրոպական երկներին ասում են, որ այս հարցը մեզ համար քնած հարց չի եւ «հարգելի տիկնայք և պարոնայք»  շուտ արեք այս հարցին  լուծում տվեք: Երևի  Ադրբեջանին մեծ տերությունները ինչ որ բան են խոստացել, սրանք էլ ասում են ինչ որ շատ ուշացրեցիք:

-Եթե  ԱՄՆ-ն  բերի ՆԱՏՕ-ի զորքերը այս դեպքում ինչքանով  կփոխվի  իրավիճակը:
-ՆԱՏՕ-ի զորքերը  չեն բերի,  քանի որ մենք ունենք այնպիսի մի բանաձ¨,  որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն  կարող խաղաղապահի դեր կատարել:
-Ինչ եք կարծում Ադրբեջանին  ձեռնտու է պատերազմը:
Ադրբեջանին ձեռնտու չէ պատերազմը, քանի  որ դա կլինի Ալիևի վախճանը: Մինչև  նրանք հարյուր տոկոսով հաղթանակին վստահ չլինեն չեն կարող գնալ այդ քայլին: Այդ հաչոցներին  մի հավատացեք:
-Ինչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից:
-Շտապ իշխանափոխություն և Ղարաբաղի հիմանահարցի կարգավորում: Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցին  հայանպաստ լուծում տալ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս