
Ֆեսբյուքյան օգտատեր Սուսաննա Մարտիրոսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Լրագրողն իր բողոքն է արտահայտել Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
“Հարգարժան պարոն Մարգարյան, հարկ եմ համարում Ձեզ խնդրել, որպեսզի Դուք փակեք քաղաքապետարանի լրատվության բաժինը, քանի որ բաժնի ոչ օպերատիվ աշխատաոճը խոչընդոտում է օրաթերթի լրագրողի իմ բնականոն աշխատանքին: Քաղաքպետարանի կողմից ուշացված պատասխանի արդյունքում ամենարդիական լուրը դառնում է “ժամկետանց ապրանք”: Եթե քաղաքապետարանի վարչությունների պետերը՝ ի դեմս Հայկ Ասատրյանի, չեն կարող դա ընկալել, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում առանց մանրամասներ ճշտելու տարածել ցանկացած ինձ հասած տեղեկատվություն: Այ գուցե այդ ժամանակ ընդունեմ, որ իմ կողմից հնչեցրած քննադատությունները հիմնավորված չեն:”