
Իտալական «Միլան»-ն այժմ ցանկանում է վերադարձնել ֆրանսիական ՊՍԺ-ի ավագ Տիագու Սիլվային:
Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Բրազիլիայի հավաքականի պաշտպանին ձեռք բերելու համար իտալական ակումբը պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո: Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշենք, որ Տիագու Սիլվան «Միլան»-ում հանդես է եկել 2009-2012թթ.: