
Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը ներկայացրել է 13-րդ տուրի լավագույն գոլը, սեյվը եւ ֆուտբոլիստին:
Լավագույն գոլի հեղինակ է դարձել «Էսպանյոլ»-ի հարձակվող Սերխիո Գարսիան, ով հաջողության է հասել «Լևանտե»-ի հետ խաղում: Լավագույն սեյվը կատարել է «Մալագա»-ի դարպասապահ Իդրիս Կարլոս Կամենին:
Իսկ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Ռեալ Սոսյեդադ»-ի հարձակվող Կառլոս Վելան, ով հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Էլչեի» դեմ խաղում: