Երևանում հրկիզված «Բենթլի»-ի տերը խոստովանում է՝ նախկինում իր մեքենաներից ևս մի քանիսն այրել են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա է հրկիզվել։ Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:

Armlur.am-ի հետ զրույցում հրկիզված մեքենայի սեփականատեր Արմեն Նաջարյանը խոստովանեց, որ նախկինում ևս իր մեքենաներից այրել են: «Սա առաջին դեպքը չէ: «Բենթլի»-ինը մոտ 4 ամսվա դեպք է, ուղղակի նոր է լուսաբանվել»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրել է մոտ 100 հազար դոլար վնաս:

Վերջինիս խոսքով՝ ինքը որևէ մեկին չի կասկածում, թշնամիներ չունի և երբեք չի ունեցել: Իսկ թե ով կարող էր նման բան անել կամ ում էր պետք այդ կերպ «վրեժ լուծել», ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Արմեն Նաջարյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ չի կարող ասել՝ ով է իրեն թշնամի համարում:




Լրահոս