
Երեկ կառավարությունը մի չքնաղ ու բարձրաճաշակ որոշում է կայացրել, որի կիրառման պայմաններում մեր քաղաքը կդառնա տոնածառ: Կառավարությունը որոշել է փոփոխել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և սահմանել, որ այսուհետև մեր ավտոճանապարհներին հետիոտնային անցումների գծանշումների համար օգտագործվելու է դեղին գույնը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար` կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթևեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաեւ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները: Ըստ կառավարության, նոր գծանշանները երթևեկության մասնակիցների համար կլինեն առավել տեսանելի: Ըստ որոշ տեղեկությունների, շուտով ճամփեզրի ծառերի վրա “ցվետամուզիկա” կդրվի, իսկ տրոլեյբուսների գծերից վառ դեղին գույնի փայլուն փոմփոլիկներ կկախվեն, ու արդյունքում հայաստանցիները կդառնան աշխարհի ամենաերջանիկ մարդիկ` արտագաղթը կդադարի, աղքատությունը կնվազի, գործազուրկներ չեն լինի…