Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, կշարունակվի «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի հայցի քննությունն՝ ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի:
Նշենք, որ Դավիթ Մուրադյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման Արտակ Հակոբյանից 14 հազար դոլար և 760 հազար դրամ կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով:
Քաղաքացիական գործով այսօրվա դատական նիստում Արտակ Հակոբյանին հասցված բարոյական վնասի փոխհատուցման հարցն է քննվելու:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը չէր կայացել դատապարտյալ Արտակ Հակոբյանի վատառողջ լինելու և նիստին չներկայանալու պատճառով: