Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տոմաս Մյուլերն այն կարծիքն է հայտնել, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Մանուել Նոյերը:
«Ձանձրալի կլինի, եթե «Ոսկե գնդակ»-ը կրկին ստանա Կրիշտիանու Ռոնալդուն: Իմ ձայնը կտամ Մանուել Նոյերին, և ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի ապագայում:
Գերմանիայի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ արժանի էին այդ մրցանակին և կարծում եմ, որ այս անգամ այն բաժին կհասնի Նոյերին»,- նշել է Մյուլերը: