«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի կողմից կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից մեկը` գործարար Աշոտ Սարգսյանը:
Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Սարգսյանը հանդիսանում է «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերության տնօրենը»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: