Համատարած գնաճի պայմաններում «թարմացվում» են խորհրդարանի բակի սալիկները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Խորհրդարանի բակը հիմնովին քանդուքարափ են արել և նոր սալիկներ են փռում: Չնայած արտաքուստ բավական բարեկարգ տեսք ուներ և ընդամենը վերջերս էր նորոգվել, բայց շինարարներն ասում էին, որ փոխելու «վախտն» է:

Թե ինչքան գումար է հատկացվել այդ աշխատանքներին, այն էլ հիմա, երբ համատարած գնաճը սպառնալիք է դարձել մարդկանց համար, կներկայաց-նենք առաջիկայում, բայց ուշագրավ է, որ մինչ բակը սիրունացնում են, խորհրդարանի սանհանգույցները հայտնվել են անմխիթար վիճակում:
Հարկեր կան, որտեղ պետքարաններն ընդհանրապես չեն աշխատում, և օրվա որոշակի ժամերի այստեղ ջուրը «գյոլ» է տալիս, դուրս թափվում զուգարանակոնքերից»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս