Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն.  Վարդենյաց  լեռնանցքը դժվարանցանելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի  ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Առատ ձյան, սաստիկ քամու և անբավավար տեսանելիության պատճառով     Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց  լեռնանցքը:
Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս