
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ գիշերը ժամը 03:30-04:00-ի սահմաններում, Աշոցք- Գյումրի ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի մաշվածության պատճառով վրացական ծանրաքաշ 4 մեքենաներ խցանվել են:
Ճանապարհը սպասարկող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ խցանված մեքենաները դուրս բերելու համար:
Աշոցք-Գյումրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն