
Երկարատև ծանր հիվանդությունից հետո 69 տարեկանում մահացել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայրը՝ Մայիս Սեդրակի Ասրյանը:
Մայիս Ասրյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ից՝ Գորիս քաղաքի Խորենացու 17 հասցեում (բանտի հետևի փողոցը):
Մայիս Ասրյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին՝ Գորիս քաղաքի նույն հասցեից:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և Կազմակերպության 301 մասնաճյուղերի 44.377 անդամների անունից խոր վշտով ցավակցում ենք Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանին՝ սիրելի հոր՝ Մայիս Ասրյանի մահվան կապակցությամբ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահություն