
Խաչատրյանի անվան փառատոնի փակումն ուղիղ եթերում կհեռարձակվի Եվրանյուզով. այսպիսով սկիզբ կդրվի Եվրանյուզ-Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ համագործակցությանը։
Հայաստանում աննախադեպ այս նախաձեռնության մասին դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13.00, Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ հարկի 301 սենյակում տեղի ունենալիք ասուլիսում կխոսեն Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։