
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլ»-ում: Այդ մասին հայտնում են անգլիական լրատվամիջոցները:
Նշենք, որ անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր դեռ 2013 թվականի ամռանը, սակայն Մխիթարյանը որոշեց տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:
Հիշեցնենք, որ այժմ «Բորուսիա»-ն զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: