
Հաստատվել Է հունիսի 24-ին օլիմպիական միջազգային օրվան նվիրված Երեւանում կայանալիք ավանդական վազքարշավի երթուղին: Վազքարշավը կմեկնարկի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից, կհատեն Ամիրյանի փողոցը, Մաշտոցի պողոտան, Հաղթանակի կամուրջը եւ կհասնի “Հրազդան” մարզադաշտի հարավային հրապարակի տարածքը: Վազքարշավին կարող են մասնակցել ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկները կամ վազքի վետերանները, այլ նաեւ մարզական տոնին մասնակցել ցանկացողները: