ԵՏՄ-ն մտադիր չէ արգելանք սահմանել միությանն անդամակցող երկրների միջև հաշվարկները դոլարով և եվրոյով կատարելու վրա: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեկնաբանությունում:
Նման արգելքի մասին երեկ հաղորդագրություն էր հրապարակել «Իզվեստիան»:
«Փոխադարձ հաշվարկները միայն ազգային փոխարժեքներով (ռուբլի, բելառուսական ռուբլի, թենգե, դրամ) անցումը պետք է տեղի ունենա 2025-2030թթ.-ին», – տեղեկացրել էր թերթը:
Սակայն ԵՏՄ-ի մեկնաբանության մեջ նշվում է, որ Եվրազեսի պայմանագրի մեջ նման դրույթ չկա:
Պայմանագիրը նախատեսում է համաձայնեցված արժութային քաղաքականության միջոցներ, այդ թվում՝ անդամ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկներ:
Եվրազեսի քաղաքացիները հնարավորություն կստանան վճարումներ կատարել ազգային արժույթներով, եթե համագործակցություն ստեղծվի ազգային արժութային քարտերի համակարգերի միջև:
Սակայն բացառապես ազգային արժույթներով հաշվարկներ կատարելու մասին խոսք չի գնում, պարզաբանել է կառույցը: