Բերման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 7-ին, ժամը 07.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, “Զվարթնոց” օդանավակայանից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հակոբ Թորոսյանին, որը սույն թվականի մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Հ. Թորոսյանը կալանավորված է:
Հունիսի 7-ին, ժամը 10.00-ին, Չարենցավան քաղաքի ավտոկայանից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վահրամ Մովսիսյանին, ով սույն թվականի հունիսի 6-ից հետախուզվում էր պատժից խուսափելու համար: Որոշումը կայացվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:




Լրահոս