
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի քվեարկել են Պաղեստինի պետության ճանաչման օգտին, տեղեկացնում է Ֆրանս Պրես գործակալությունը:
Քվեարկության ժամանակ 339 պատգամավոր կողմ են քվեարկել, իսկ 151-ը՝ դեմ: Այսպիսով, խորհրդարանականները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Պաղեստինի պետությունը:
Ավելի վաղ նմանատիպ քայլ են իրականացրել Բրիտանիայի և Իսպանիայի կառավարությունները, ինչն արտացոլում է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման արգելակման հետ կապված եվրոպական երկրների հիասթափությունը:
Քվեարկության արդյունքները պարտավորեցնող չեն ֆրանսիական արտաքին քաղաքականության համար, սակայն շատ հավանական է, որ այն ծայրահեղ բացասական արձագանք կառաջացնի Իսրայելում: