
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է օրենսդրական մակարդակով արգելել երեխաների ստիպողաբար ամուսնությունները, տեղեկացնում:Նշվում է, որ օրենքը խախտողները ազատազրկման կդատապարտվեն: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` 2011թ. սկսած մինչ օրս ավելի քան 2000 զույգեր ստիպողաբար են ամուսնացել: Հարկադրված ամուսնությունների ժամանակ մեծամասամբ հարսնացուների տարիքը չի գերազանցել 21-ը իսկ նրանցից ոմանք նույնիսկ 15 տարեկան չեն եղել: Նախատեսվում է, որ նոր օրենքը խորհրդարանում կքննարկվի 2014թ.: