
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ՀՀ` ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայատարարեց, որ մեր քաղաքական մտածողությունը Իսրայել Օրուց այս կողմ էվոլյուցիայի չի ենթարկվել:
«Ամենևին պատահական չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունը համարում են մեծ հարված մեր ինքնիշխանությանը: Դա բալանս է , հավասարակշռություն: Մենք ռուսական նժարի վրա դնում ենք հսկայական քար»,- ասաց պատգամավորը` հավելով. «Հենց այս իմաստով Հայաստանի անկախությունը դրվում է լրջագույն հարվածի տակ: Ես հակված չեմ մեր այս քաղաքական իրավիճակը կապել միայն այս պայմանագրի հետ:Այս պայմանագրով արձանագրվում է միայն իրերի առկա դրությունը: 3-րդ հանրապետությունում քիչ չեն այն քաղաքական, պետական գործիչները, որոնք իրենց գործունեության ժամանակ հովանավորներ չեն փնտրել Ռուսաստանում կամ Արևմտյան երկրներում: Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելիս այդ քաղաքական գործիչները մուրացել են Ռուսաստանի «դաբրոն»»: