Վթարներ ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 7-ին, ժամը 09.00-ին, Սարալանջի նոր ճանապարհին՝ Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 69 տան մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բարձրացել մայթ, ինչի հետևանքով 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հունիսի 7-ին, ժամը 15.30-ին, Հրազդանի կիրճում` թիվ 73 հասցեում, “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթեզրի հարակից պարսպին: Մարմնական վնասվածքներ ստացած վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 84 հասցեում “Ռենո” մակնիշի ավտոմեքենան բախվել է “ԳԱԶ- 3221” մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով “ԳԱԶ-3221”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, հիշյալ գործերով կատարվում է քննություն:




Լրահոս